Հայաստանում այս տարի միասնական քննությունների համար հայտագրվածների թվի նկատելի աճ է գրանցվել՝ 12538՝ նախորդ տարվա 11605-ի փոխարեն։ Քիչ են ֆրանսերենից, գերմաներենից, աշխարհագրությունից, համաշխարհային պատմությունից, հասարակագիտությունից քննություն հանձնողները։ Առարկաներ էլ կան, որոնք շարունակում են դիմորդներ չունենալ։ Ամենապահանջվածը անգլերենն է մնում։







