Փրկարարները Դեբեդից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը

Մայիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածից 3-4 կմ հեռավորության վրա, նկատել են դի։

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փրկարարները ժամը 18։59-ին Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ին ավտոմեքենայով գետն ընկած տղամարդու դին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print