Քաջարանում ևս մայիսի 9-ի առթիվ միջոցառումներ էին նախատեսվել: Օրվա առաջին կեսին հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան պատերազմի անմահ հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհվեցին զոհված ռուս օդաչուների գերեզմանին և Մեծ հայրենականի հուշահամալիրում: Մշակույթի պալատի, արվեստի դպրոցների և մանկապարտեզների պարային խմբերը համերգային կատարումներով օրվան տոնական շունչ հաղորդեցին: Մանրամասները` տեսանյութում:







