Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված ոստիկանության բացատրական աշխատանքները շարունակվում են։
Մարտի 10-ին Կոտայքի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Հրազդանի Կաքավաձոր թաղամասում։ Նշված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ողորկափող հրացան, երկու ատրճանակ, մոտ 600 փամփուշտ և զինամթերք։
Մարտի 13-ին Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում 112 զանգած քաղաքացին տեղեկացրել է, որ զենք-զինամթերք է թողել Երազգավորս-Գետք ավտոճանապարհին։
Հայտնաբերվել է ատրճանակ, տարատեսակ 71 փամփուշտ և զինամթերք։
Ոստիկանությունը կրկին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

