Հանրապետության տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների մեծ մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին և 21-ին սպասվում է անձրև։

