Քաջարան-Մեղրի ճանապարհին բուք է

Մարտի 16-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Մեղրիի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print