Լոս Անջելեսում կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը:
98-րդ «Օսկար» մրցանակաբաշխությանը «One Battle After Another» («Մեկ ճակատամարտ մյուսից հետո») ֆիլմը մեծ հաղթանակ է տարել՝ ստանալով վեց մրցանակ. «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն երկրորդ պլանի դերասան» և «Լավագույն կաստինգ» անվանակարգերում։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հավակնում էին նաև «Բուգոնիա», «Համնետ», «Գաղտնի գործակալ», «Սենտիմենտալ արժեք», «Գնացքների երազներ», «Մարտի Վեհաշուքը», «Ֆրանկենշտեյն» և «F1» ֆիլմերը:
Չորս Օսկար է ստացել «Մեղավորները» ֆիլմը։
Մայքլ Բ. Ջորդանը ստացել է լավագույն դերասանի մրցանակը, իսկ Ռայան Քուգլերն արժանացել է «Օսկար»-ի լավագույն օրիգինալ սցենարի համար:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսի Բաքլին՝ «Համնետ» ֆիլմում դերի համար:
«K-pop դևերի որսորդները» արժանացել է երկու «Օսկարի»՝ լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ և լավագույն երգ անվանակարգերում:
«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Օսկար» է ստացել ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Բորենշտեյնի և ուրալյան Կարաբաշ քաղաքից տեսանկարահանող Պավել Տալանկինի ստեղծած «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը:












