Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպիտի լինի. Նիկոլ Փաշինյան

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, քանի որ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Այս մասին մարտի 12–ին, կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք կարող կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել։ Թե ինչ նկատի ունեմ, հիմա շատ չմանրամասնեմ, նախորդիվ անկախության հռչակագրի օրվա նվիրված իմ ուղերձներում ես իմ դիրքորոշում մանրամասն արտահայտել եմ»,–նշեց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print