Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի։ Վերահաստատվել է տարբեր բնագավառներում ռուս-ադրբեջանական փոխգործակցության զարգացումը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, որը հիմնված է ռազմավարական գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա», – ասված է հաղորդագրության մեջ
Պուտինը երախտագիտություն է հայտնել Ալիևին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին պատճառով Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանմանն աջակցելու, ինչպես նաև «Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից իրանցի ժողովրդին մարդասիրական օգնության տեղափոխումն ապահովելու» համար։

