Սյունիքի և Վայոց ձորի, Լոռու մարզերում համայնքներ կմիավորվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։

Նախագծով նախատեսվում է ձևավորել հետևյալ նոր համայնքային փնջերը. Լոռու մարզի Ստեփանավան, որում ներառվել են ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 20 բնակավայրով, Սյունիքի մարզի Գորիս, որում ներառվել են ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 28 բնակավայրով, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, որում ներառվել են ներկայիս Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 32 բնակավայրով։

Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 3 համայնք:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print