Հայաստանը եւ Ադրբեջանը կունենան մեկ էներգետիկ համակարգ․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, Հայաստանն ու Ադրբեջանն էլ փոխադարձաբար օգտվելու են նույն պայմաններով ներմուծման և արտահանման հնարավորություններից։ Ի պատասխան «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի հարցին՝ այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք ասում եք՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա փոխադարձ առավելություններ, ու հարցնում՝ ի՞նչ փոխադարձ առավելություններ։ Ամոթ էլ է, որ մենք դա չենք նկատում, բայց մենք արդեն ստացել ենք այդ փոխադարձ առավելությունների մի մասը։ Բա որ բենզինի գինը 20 տոկոսով ընկել է, դիզվառելիքի գինն ընկել է։ Ճի՞շտ եմ ասում էդ թվերը, ես էդ թվերի մեջ չկամ։ Երկրորդը՝ ցորեն է ներկրվում Հայաստան Ռուսաստանից և Ղազախստանից, ընդ որում՝ տարբեր ընկերությունների կողմից։ Դա փոխադարձ առավելություն չէ՞։ Մենք հիմա սենց բաներ ենք ասում, հիմա Ադրբեջանում էլ հետևում են, ասում են՝ տեսնես Հայաստանի խորհրդարանում մեկը կնկատի՞, որ էդ փոխադարձ առավելության մի մասն արդեն ստացվել է»,- ասաց Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print