Իրանը մտադիրչէ հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից․Իրանի փոխարտգործնախարար

Իրանը մտադիրչէ հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետեւել միջուկային զենքի չտարածման  պայմանագրով 

ստանձնած պարտավորություններին, այլ պետություններն իրավունք չունեն սահմանափակել Թեհրանին այս հարցում, հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին։

«Մենք միջուկային զենքի չտարածման պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, 

մեր երկրի բարօրության համար։ Ոչ ոք չի կարող մեզ ասել, թե ինչ պետք է անենք, քանի դեռ մենք կատարում ենք պայմանագրով ստանձնած մեր 

պարտավորությունները»,- ասել է Թահթ-Ռավանչին գերմանական ARD հեռուստաալիքի եթերում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print