Կապանի միջազգային երրորդ ամենամյա երաժշտական փառատոնը տեղի կունենա այս տարվա հուլիսի 4-14-ը Սյունիքի մարզկենտրոն Կապանում։ Նախագիծը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կապանի համայնքապետարանի համագործակցությամբ՝ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի նախաձեռնությամբ: Փառատոնն իրականացնում է «Կապանի միջազգային փառատոն» կազմակերպությունը:

