Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հունիսի 12-ին կարգադրել է համազգային զորավարժությունների շարք սկսել: Այս մասին հաղորդում է IRIB գործակալությունը։
Բաղերին հայտնել է, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել Իրանի զինված ուժերի պաշտպանական կարողությունը, օպերատիվ պատրաստվածությունն ու զսպման ներուժը։

