Բանակի մասին աղմկահարույց նախագիծը ՔՊ-ն որոշել է «լավարկել»․ Արմեն Խաչատրյան

Այս նախագիծը պետք է առավելագույնս լավարկվի: Եթե հասկանանք, որ մեր առջև դրված խնդիրները լուծվում են, կա հանրային կոնսենսուս, և այն բոլոր մտահոգությունները, որ հանրության մեջ կան, ու մեր գործընկերներն ունեն, այդ մտահոգությունները փարատված կլինեն, ապա նախագիծն արդեն կգնա ընդունման ճանապարհով: Այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի փակ նիստից հետո, որի շրջանակում քննարկվում էր պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած՝ զինծառայությանն առնչվող նախագիծը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print