Մայիսի 18-ի ուշ երեկոյան ոստիկանություն է զանգահարել մայրաքաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ էլեկտրական ծխախոտերի խանութից գողություն է կատարվել:
Համայնքային ոստիկանության Նոր Նոքի բաժնի օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռ են բացել, մտել խանութ և գողացել մեկ միլիոն 200 հազար դրամի էլեկտրական ծխախոտ:
Մայիսի 25-ին ստացվել է նմանատիպ նոր ահազանգ: Գայի պողոտայում գտնվող մեկ այլ խանութի կախովի փականի օղակը կոտրել և գողացել են մեկ միլիոն դրամի էլեկտրական ծխախոտ:
Իրավապահների գործողություններն այս անգամ արագ արդյունք են տվել: Պարզվել է, որ երկու գողությունն էլ կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը: Մայիսի 26-ի առավոտյան նա ձերբակալվել ու տեղափոխվել է Նոր Նորքի բաժին:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:

