Միխայել Շումախերի Ferrari-ն ռեկորդ է սահմանել՝ աճուրդում վաճառվելով 18 միլիոն դոլարով

Միխայել Շումախերի Ferrari մրցարշավային մեքենան, որով նա 2001 թվականին հանդես էր գալիս «Ֆորմուլա-1»- ի աշխարհի առաջնությունում, RM Sotheby ‘ s աճուրդում վաճառվել է 18,17 միլիոն դոլարով, գրում է The New York Times-ը:

Վաճառքը սկսվել է 8 միլիոն դոլարից։

Վաճառված մրցարշավային մեքենայով Շումախերը հաղթել է Մոնակոյի Գրան Պրիում և 2001 թվականին Հունգարիայի Գրան Պրիում ու դարձել աշխարհի չեմպիոն։ Մեքենան դարձել է աճուրդում վաճառված ամենաթանկ մեքենան, որը վարել է լեգենդար գերմանացի ավտոարշավորդը: Շումախերը «Ֆորմուլա-»- ի աշխարհի յոթակի չեմպիոն է և այդ առաջնության պատմության լավագույն ավտոարշավորդներից մեկը: Ավելի վաղ ռեկորդը սահմանվել էր 2022 թվականին՝ կազմելով 13,2 մլն դոլար։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print