ՀՀ անշարժ գույքի շուկայում կատարվող գործարքները նվազել են

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 54 հազ․ 165 գործարք, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել է 6.2%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 18.2%-ով: Գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևանում՝ 29%:

Առաջին եռամսյակում անշարժ գույքի շուկայում գրանցվել է առքուվաճառքի 12 հազ․ 484 գործարք՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազելով 4.9%-ով: Առքուվաճառքի գործարքների առավել բարձր տոկոսաչափ՝ 43.4%, գրանցվել է հողերի, այնուհետև բնակարանների (30.3%) նկատմամբ:

2025թ. առաջին եռամսյակում, Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները, նախորդ եռամսյակի համեմատ նվազել են 1.5%-ով, իսկ 2024թ. առաջին եռամսյակի համեմատ՝ աճել 1.5%-ով։ Ամենաբարձր գները, ըստ վարչական շրջանների, գրանցվել են Կենտրոնում, Արաբկիրում և Դավթաշենում:

Դիտարկվող ժամանակահատվածում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ 2 հազ. 963 վարձակալության գործարք, որը տարեկան կտրվածքով նվազել է 20.6%-ով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print