Երևանում ավտոմեքենաներ են բախվել. այրվում է 4 տրանսպորտային միջոց

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ 

Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print