ԶՊՄԿ հյուրերը Կապանի թիվ 7 դպրոցի սաներն էին

Այսօր, Կապանի թիվ 7 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ, ուսուցիչների հետ այցելել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական լաբորատորիա, հայտնում են ԶՊՄԿ մամուլի ծառայությունից։

Մասնագետների ուղեկցությամբ նրանք ծանոթացան Ընկերության ստորաբաժանման գործառույթներին, ժամանակակից սարքավորումներին, քիմիական պրոցեսների ականատեսն ու մասնակիցը լինելու հնարավորություն ունեցան:

Այցը աշակերտների համար բացահայտեց հանքարդյունաբերության բազմաշերտությունն ու գիտահեն ներուժը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print