Կապանում հունիսից կմեկնարկի Թումո լաբեր ուղղորդված ինքնուսուցման ծրագիրը։ Այսուհետ կենտրոնում տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն կունենան նաև 18 տարեկանը բոլորածները։ Թումո լաբերին ավելի մանրամասն ծանոթանալու համար մայիսի 15-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում։

