Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման 22 պայմաններին. այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
Քելլոգը նշել է, որ և Կիևը և Եվրամիության ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել 30 օրով հնարավոր հրադադարի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է մասամբ ճանաչել Ռուսաստանի տարածքային պահանջները։
«Ուկրաինացիները պատրաստ են զիջել այն տարածքները, որոնք փաստացի օկուպացնում է Ռուսաստանը, թեև դա չեն ընդունում իրավաբանորեն։ Նրանք հասկանում են, որ հրադադարի հաստատման դեպքում յուրաքանչյուր կողմ կմնա իր զբաղեցրած դիրքերում»,- հավելել է Քելլոգը։

