Թո՛ղ բոլորիս աշխատանքային նվաճումները դառնան կարևոր ներդրում մեր մարզի, երկրի զարգացման գործում․ Սյունիքի մարզպետի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Այս տոնի հիմքում հարգանքն է աշխատող մարդու նկատմամբ և պատեհ առիթ է, որ անկեղծ շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն և բարձր մասնագիտական ​​մակարդակով աշխատում են մեր մարզի բարօրության համար՝ տարբեր ոլորտներում։

Անկախ աշխատանքի բնագավառից, բոլորիդ մասնագիտական ​​նվիրումի, հաջողությունների և նվաճումների միջոցով է կառուցվում մեր հայրենիքը, զարգանում նրա տնտեսական, մշակութային, անվտանգային, գիտական ներուժը։

Շատ կարևոր է պահպանել բազմաթիվ սերունդների կողմից ձևավորված բարի ավանդույթները և մեր հաջորդ սերունդների մեջ սերմանել ամեն աշխատանքի հանդեպ հարգանքը, պարտականության և պատասխանատվության զգացումը, քանզի մեր պետության ներկան և ապագան կախված է յուրաքանչյուր աշխատող մարդուց։

Թո՛ղ բոլորիս աշխատանքային նվաճումները դառնան կարևոր ներդրում մեր մարզի, երկրի զարգացման գործում, և մաղթում եմ, որ այս տոնը դրական տրամադրություն հաղորդի ձեզ մասնագիտական պարտականություններում։

Խաղաղ ու ստեղծարար միջավայր, նորանոր հաջողություններ բոլորիդ` ձեր աշխատանքում և բոլոր բարի գործերում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print