Այսօր՝ ապրիլի 25-ին, Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում պաշտոնապես բացվեց «Ագարակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձոր մասնաճյուղը։ Այս մասին հայտնում են Մեղրիի համայնքապետարանից։
Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 34 մլն 490 հազար դրամ, որից 22 մլն 418 հազարը՝ պետության ներդրումն է, իսկ 12 մլն 72 հազարը համայնքի համաֆինանսավորումը։
Շինարարությունն իրականացվել է ՀՀ Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։
Բացված մանկապարտեզը նախատեսված է 25 սանի համար, իսկ այժմ այն ունի 12 երեխա։ Բացի կրթական հնարավորություններից, այն նաև ստեղծել է 4 նոր աշխատատեղ։
Շվանիձորում մանկապարտեզ չէր գործել 2000 թվականից ի վեր, և այս բացումը բնակավայրի համար ոչ միայն սոցիալ-կրթական, այլև հոգևոր վերածննդի խորհրդանիշ է։

