Նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում չի կարող լինել. վարչապետ

Նոր Սահմանադրության տեքստում չի կարող լինել հղում Անկախության հռչակագրին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ դեռ տարիներ առաջ Անկախության հռչակագրի օրվա իր ուղերձում նշել է, թե հռչակագիրը նորովի ուսումնասիրելուց հետո հասկացել է` տեքստն այն մասին է, որ Հայաստանի անկախ Հանրապետություն, պետականություն չի կարող լինել։

«Եթե ես սա ասում եմ, հետևաբար չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Ընդհակառակը, իմ կարծիքով, Նոր Սահմանադրության տեքստում չի կարող լինել հղում Անկախության հռչակագրին, բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա իր քաղաքական դիրքորոշումն է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print