Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ բնակավայրի վարչական տարածքում բախվել են 28-ամյա Նարեկ Հ.-ի վարած «BMW» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ս.-ի վարած «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

