Թուրքիան պետք է արագ կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները. Ահմեդ Դավութօղլուն

Թուրքիայում գործող «Ապագա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաև խոսել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։ Հայտնում է թուրքական dha.com.tr-ն:

Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իրեն ճիշտ է պահել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին օժանդակելու հարցում, բայց միևնույն ժամանակ նշել, որ Թուրքիան, այնուամենայնիվ, պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ:

«Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Սահմանային դարպասներն ու դեսպանատները պետք է փոխադարձաբար բացվեն, իսկ Մերձավոր Արևելքի կրակի տարածումը դեպի Կովկաս պետք է կանխել»,-ասել է Թուրքիայի նախկին վարչապետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print