Բախվել են 7 մեքենա. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes»-ը, «Mercedes Sprinter»-ը, 2 «Ford Transit», «Nissan»-ը, «Toyota»-ն ու «Renault» մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով 7 հոգի, այդ թվում՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/05/23/117897

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print