Ռուսական զորքերը առաջ են շարժվում Չասով Յարի շրջանում

Ռուսական զորքերն առաջխաղացել են Դոնեցկի մարզի Չասով Յարի շրջանում՝ Բախմուտի մերձակայքում։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Չորեքշաբթի ՌԴ ՊՆ-ն պնդել է, որ գրավել են այդ շրջանի Կլեշչեևկա գյուղը։ Ուկրաինական բանակի պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ այնտեղ իրավիճակը «վերահսկվում է»։

Ռուսական գնդակոծությունները նույնպես չեն դադարում Դոնեցկի մարզում  և Խարկովում: Քաղաքն, ըստ տեղի վարչակազմի, ենթարկվել է կառավարվող ռումբերի հարձակմանը, կան վիրավորներ:

Միևնույն ժամանակ, Իսպանիան և Շվեդիան հայտարարել են Կիևին երկարաժամկետ օգնության նոր փաթեթների մասին: Ստոկհոլմը 6 միլիարդ եվրո արժողությամբ եռամյա ծրագիր է կազմակերպում, Մադրիդը խոստանում է Leopard տանկերի և հրետանային զինամթերքի մատակարարումներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print