ՀՀ կառավարությունը 2 մլրդ 920 մլն դրամ կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար

ՀՀ կառավարությունը 2 մլրդ 920 մլն դրամ կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կրթահամալիրներ կկառուցվեն Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում, Գեղարքունիքի մարզի Կախակն, Արեգունի, Փոքր Մասրիկ, Մաքենիս գյուղերում, Լոռու մարզի Բազում,Միխայլովկա,Կաթնառատ, Գարգառ գյուղերում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում։

Նրա խոսքով` այս նախագիծը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» խոշորածավալ ծրագրի մի մասն է, որն իրականացվում է նաև դպրոցների գույքային ու շենքային պայմանների բարելավման ընթացիկ ռազմավարական ծրագրերի շրջանակներում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print