Ղրղզստանի նախագահը Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի զորահանդեսին

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը մայիսի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, երկուշաբթի հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:

«Սադիր Ջապարովը մայիսի 8-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին և մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print