Բագրատ սրբազանի գլխավորած երթը կշարունակվի Սևանի թերակղզուց

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը մայիսի 6-ին կշարունակվի Սևանի թերակղզու խաչմերուկից։ Երթը մեկնարկելու է ժամը 11:00-ին։

Տավուշում օրեր տևած ցույցերից հետո մայիսի 4-ին ցուցարարների խումբը Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Ցուցարարները նախատեսում են մայրաքաղաք հասնել մայիսի 9-ին։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի»,- երթի մեկնարկին ասել է Տավուշի թեմի առաջնորդը։

Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Բողոքող տավուշցիները հայտարարում են, որ իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print