Սյունիքում քաղաքացին ընկել է քարերի վրա

Մայիսի 5-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա (ավտոմեքենայի մոտենալու ճանապարհ չկա):

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացի Լ. Վ.-ին (ծնված 1969 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային (մոտ 400 մետր). տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print