Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան: Նախատեսում են մայիսի 9-ին արդեն հասնել Երևան ու մեծ ակցիաների շնորհիվ հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման:

Այս մասին Բագրատ Սրբազանն ասել է լրագրողների հետ զրույցում։

«Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց իր ժողովրդով գնա Երևան ու պատասխաններ պահանջի:

Սահմանագծման, սահմանազատման խնդիրներ կան, դրանք պետք է տեղի ունենան ՀՀ օրենքների համաձայն և միջազգային պայմանագրերի հիմունքների ու սկզբունքների վրա»,- հայտարարել է Բագրատ Սրբազանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print