Անշարժ գույքի շուկայում ակտիվացում է նկատվում

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 20 հազար 222 գործարք, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 5․3%-ով, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ՝ նվազել 4․4%-ով:

2024թ.-ի մարտին անշարժ գույքի շուկայում գրանցվել է առքուվաճառքի 4 հազար 537 գործարք․ որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 5․4%-ով, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ՝ նվազել 3․5%-ով:

Շարունակել են աճել նաև Երևանում անշարժ գույքի շուկայական միջին գները․ բնակելի շենքերի բնակարանների գները նախորդ տարվա մարտի համեմատ աճել են 12%-ով, իսկ փետրվարի համեմատ՝ 0.02%-ով։ Ընդ որում՝ բնակարանների գների աճ է գրանցվել Երևանի բոլոր վարչական շրջաններում։

Դիտարկվող ժամանակահատվածում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ 1229 վարձակալության գործարք, որը 2023թ.-ի մարտի համեմատ աճել է 11․6%-ով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print