Տիգրան Համասյանը համերգային շրջագայությամբ կլինի Սյունիքում

Համերգն անվճար է, մուտքը՝ գրանցումով։

Տիգրան Համասյանը «Հող ու ջուր» խորագրով բացառիկ համերգային շրջագայությամբ կլինի Սյունիքի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«2024 թվականի ապրիլի 22-ին (երկուշաբթի), ժամը 18։05-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի մշակույթի տանը տեղի կունենա Տիգրան Համասյանի դաշնամուրային համերգը», – ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ համերգն անվճար է, մուտքը՝ գրանցումով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print