Վալերի Լեոնտևը թողնում է բեմը

Մարտի 19-ին Լեոնտևը դառնում է 75 տարեկան և երգչի պրոդյուսերը նրա հեռանալը կապում է տարիքի հետ։

Երգիչ Վալերի Լեոնտևը հեռանում է բեմից․ РБК-ին ասել է նրա տնօրեն Բորիս Չիգիրևը։ Մարտի 19-ին Լեոնտևը դառնում է 75 տարեկան և երգչի պրոդյուսերը նրա հեռանալը կապում է տարիքի հետ։

Վերջինս պարզաբանել է, որ երգչի հրաժեշտի համերգներ պլանավորված չէ։ «Արդեն հրաժեշտի ներկայացում կար՝ 70 տարի, մեծ համերգ եղավ Կրեմլում, Օկտյաբրսկի համերգասրահում, մեծ մենահամերգներ։ Դա, ըստ էության, հրաժեշտ էր», – ասել է Չիգիրևը:

Նրա խոսքով, «տարիքն արդեն այնպիսին է, որ ժամանակն է զիջել երիտասարդներին»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print