Նյու Դելին ճանաչվել է աշխարհի ամենակեղտոտ օդով մայրաքաղաքը

Դելիում PM2,5-ի մակարդակը 2022 թվականի 89,1 միկրոգրամ/խմ ցուցանիշից 2023 թվականին հասել է 92,7 մկգ/խմ-ի»,- ասվում է զեկույցում:

Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանը, որը ներառում է Նյու Դելին, ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված օդով մայրաքաղաքը, իսկ ամենաաղտոտված օդով քաղաքը հնդկական Բեգուսարայն է։ Այս մասին ասվում է 2023 թվականի օդի համաշխարհային որակի ուսումնասիրության վերբերյալ զեկույցում, որը պատրաստել է շվեյցարական IQAir կազմակերպությունը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Դելիում PM2,5-ի մակարդակը 2022 թվականի 89,1 միկրոգրամ/խմ ցուցանիշից 2023 թվականին հասել է 92,7 մկգ/խմ-ի»,- ասվում է զեկույցում: Այսպիսով, PM2,5-ի (մանր մասնիկներ, որոնք կարող են խորը ներթափանցել շնչառական համակարգ և առաջացնել առողջական խնդիրներ) կոնցենտրացիան քաղաքի օդում զգալիորեն գերազանցում է անվտանգ սահմանը՝ 60 մկգ/խմ: 

Հետազոտության մեջ նշվում է, որ 2018 թվականից ի վեր Հնդկաստանի մայրաքաղաքը չորս անգամ դասվել է աշխարհի ամենաաղտոտված օդով մայրաքաղաքների շարքը։

Միաժամանակ Բիհար նահանգում գտնվող հնդկական Բեգուսարայը ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված ագլոմերացիան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print