Կրիպտոշուկայում մեծ ուշադրություն է գրավել Ethereum համակարգում տեղի ունեցած հաքերային հարձակումը։ Թիրախում եղել է KelpDAO անունով նախագիծը, որտեղից գողացվել է մոտ 290 միլիոն դոլարի կրիպտոարժույթ։
Տվյալների համաձայն՝ այդ գումարի մեծ մասը՝ մոտ 175 միլիոն դոլար, եղել է Ethereum (ETH)։ Դրանից հետո հաքերները սկսել են արագ տեղափոխել այդ գումարը տարբեր հասցեների միջև, որպեսզի դժվար լինի հետևել նրանց և հետ բերել գողացված միջոցները։

