Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն այցելել են ՀՀ ԱԺ

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 21-ին հյուրընկալեցին Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բարձր մակարդակի ռազմավարական հարաբերությունների կարեւորությունը, անդրադարձ կատարվել դրանց հիմքում դրված անվտանգային հարցերին:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը՝ ընդգծվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի կարեւորությունը եւ ներկայացվել եվրոպական համայնքին միանալու հարցում ՀՀ կողմից իրականացվող քայլերը:

Կարեւորվել է ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը՝ ընդգծելով ՀՀ-ի եւ Եվրոպայի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման հարցում վերջինիս դերը:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print