Իրանը պատրաստ է ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման

Իրանական «Tasnim» գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ Իրանը լիովին պատրաստ է ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը։ 

Հրադադարի համաձայնեցված ժամկետի ավարտին ընդառաջ, Թեհրանը հայտարարում է, որ ամերիկյան կողմի «առավելապաշտական պահանջները» և շարունակվող ծովային շրջափակումը խոչընդոտում են նոր բանակցությունների ձևավորմանը։

Ըստ ստացված տեղեկությունների՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանը բարձր է գնահատել պատերազմի վերսկսման հավանականությունը և այդ ընթացքում իրականացրել է զգալի ռազմական տեղաշարժեր ու թիրախների նոր ցուցակի կազմում։ Իրանական կողմը զգուշացնում է, որ նախապատրաստել է «նոր անակնկալներ» հնարավոր մարտերի հաջորդ փուլի համար։

Գործակալության աղբյուրները շեշտում են, որ պատերազմի վերսկսման դեպքում Իրանը պատրաստ է «հենց առաջին վայրկյանից դժոխք ստեղծել» ամերիկյան և իսրայելական ուժերի համար։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print