Աշխարհի ամենամեծ այսբերգը հալել է

Աշխարհի ամենախոշոր և երկար կյանք ունեցող այսբերգներից մեկը՝ A23a-ն, այս գարնանը ամբողջությամբ հալվել է Ատլանտյան օվկիանոսում՝ վերջ դնելով շուրջ 40 տարվա իր պատմությանը։ Այսբերգը ձևավորվել էր 1986 թվականին, երբ պոկվել էր Անտարկտիդայի Ֆիլխների սառցադաշտից։ Սկզբում այն երկար ժամանակ մնացել էր անշարժ, իսկ հետո սկսել էր շարժվել դեպի հյուսիս։

Իր կյանքի ընթացքում A23a-ն անցել է ավելի քան 2300 կիլոմետր և հասել Հարավային Ջորջիա կղզու մոտակայք, որտեղ տաք ջրերի ազդեցության տակ սկսել է արագ հալվել և քանդվել։ 2026 թվականի մարտի վերջին նրա մակերեսը կրճատվել էր մինչև մոտ 170 քառ. կմ, մինչդեռ 2020-ին այն գերազանցում էր 6000 քառ. կմ-ը։ Մասնագետների խոսքով՝ այսբերգի քայքայումը բնական գործընթաց է, սակայն դրա շարժման և ճեղքման մեխանիզմները դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չեն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print