Հորմուզի ճգնաժամի հետևանքով նավթի որոնումները տեղափոխվում են Աֆրիկա և Հարավային Ամերիկա

Հաշվի առնելով Հորմուզի նեղուցի վերահսկողության ներկա վիճակը՝ ընկերությունները սկսել են նոր հանքավայրերի որոնումներն Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում: Ակնկալվում է, որ դրանք ոչ միայն կլրացնեն ներկայիս էներգետիկ պակասը, այլև կապահովեն ապագա շահույթ, գրում է The Wall Street Journal-ը (WSJ):

Պարբերականը գրում է, որ Մերձավոր Արևելքի պատերազմական գոտիներից հեռու գտնվող  նավթի և գազի նոր հանքավայրերի որոնումներ են իրականացնում Exxon Mobil (XOM), Chevron (CVX) և այլ էներգետիկ ընկերությունները:

Նշվում է, որ ներկայումս հետախուզական աշխատանքներ են սկսել Նամիբիայում և Վենեսուելայում: Խոշոր նավթային ընկերություններն առաջիկա տարիներին այդ նոր վայրերից ակնկալում են ստանալ 120 միլիարդ դոլարի շահույթ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print