ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ՀՀ–ում ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված 9 700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակը։
Նշվում է, որ ոչնչացման պատճառը, ըստ Ռուսաստանից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների` մանկական սննդի չոր, արագ լուծվող, կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է։

