Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա․ վարչապետ

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ներկայում գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։

Վարչապետը անդրադարձավ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարություններին՝ կապված Հայաստանի հնարավոր տնտեսական իրավիճակի և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման մասին պնդումների հետ։

«Ես անհնար եմ համարում այդպիսի բանը։ 2018 թվականին, 2021 թվականին էին ասում։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են։ Նայեք Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների դինամիկաները և համեմատեք նախորդող շրջանի հետ»,- նշեց Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print