Ջրային ոլորտի բարեփոխումները՝ առաջիկա 5 տարվա առաջնահերթություն

Ջրային ոլորտի խնդիրների լուծումը լինելու է առաջիկա հնգամյակի մեր 5 առաջնահերթությունների թվում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ ծրագրի հիմքում ընկած է լինելու նոր ջրամբարների կառուցումն ու համատարած ջրաֆիկացումը, քանի որ հանրապետությունում չկա մի բնակավայր, որն այսօր ջրի հետ կապված խնդիր չունենա։

Վարչապետն ընդգծեց, որ խնդիրներն առկա են թե՛ ոռոգման, թե՛ խմելու ջրի մասով.

«Լավ լուրն այն է, որ մեր լեռնաշխարհում բավարար չափով ջրաքանակ ձևավորվում է։ Մեր հիմնական խնդիրն այդ ջուրը ճիշտ կառավարելն ու ճիշտ տեղ հասցնելն է։ Մենք այս ուղղությամբ անելու ենք շատ կոնկրետ քայլեր և լինելու ենք խիստ կենտրոնացված։ Դա լինելու է մեր բացարձակ առաջնահերթությունը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print