Մոսկվան և Ադրբեջանը փոխհամաձայնության են հասել AZAL-ի ինքնաթիռի կործանման հարցում

Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները 2026 թվականի ապրիլի 15-ին համատեղ հայտարարություն են տարածել։ 

Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների համաձայն, որոնք ձեռք են բերվել 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ, կողմերը հանգել են AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորմանը, որը, ըստ հայտարարության, տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի Մոտակայքում՝ Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում ՀՕՊ համակարգի «ոչ միտումնավոր» գործողության արդյունքում։ Կարգավորվել է փոխհատուցումների վճարման հարցը։ Ըստ հայտարարության՝ Մոսկվան փոխհատուցում կվճարի Բաքվին։

Ընդգծվում է, որ ձեռնարկված քայլերը հաստատում են դաշնակցային փոխգործակցության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման երկուստեք ձգտումը:

Կողմերը վստահություն են հայտնել, որ փոխադարձ հարգանքի, վստահության և շահերի հաշվառման հիման վրա ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը կնպաստի բարիդրացիության ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print