ՀՀ ԱԺ-ում ապրիլի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ադրբեջանական նավթամթերքի ներկրման մասին, նշել է, որ այն վերջին գործոնն էր, որով ավարտվեց նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդման 8-ամյա գործընթացը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամը ՀՀ քաղաքացիներն ու տնտեսությունը շատ ավելի շոշափելի կզգային թե նավթամթերքի գնաճի, թե մատակարարումների առումով, եթե այս ժամանակահատվածում տեղի ունեցած չլիներ Հայաստանի համար ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը։
«Ի հեճուկս միջազգային բարդ իրադրության՝ թե ԱՄՆ-ի, թե ՀՀ-ի և թե Ադրբեջանի կառավարությունները տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբացումն ու TRIPP նախագծի իրագործումը համարում են առաջնահերթություն»,- նշել է վարչապետը։

