Արմեն Խաչատրյանը Գորիսի թատրոնի ներկայացուցիչների հետ այցելել է ԶՈւ ամրաշինական կառույցներ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Գորիսի դրամատիկական թատրոնի դերասանների ու աշխատակազմի հետ այցելել է ԶՈւ ամրաշինական կառույցներ։

«Գորիսի դրամատիկական թատրոնի դերասաններն ու աշխատակազմը ականատես եղան, թե ինչպես 3-4 տարվա մեջ «կանսերվի բանկեքով»կահավորված խրամատները դարձան գերժամանակակից ամրացված կառույցներ, որոնք անառիկ են դարձրել մեր սահմանները, որում մեր զինվորները ուժեղ են և պաշտպանված»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է պատգամավորը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print