Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիվերեկ քաղաքի մասնագիտական ուսումնարանում զինված անձի իրականացրած հարձակման հետևանքով վիրավորվել է 16 մարդ՝ 10 աշակերտ, չորս ուսուցիչ, մեկ ոստիկան և ճաշարանի մեկ աշխատակից, հայտնել է Շանլիուրֆայի նահանգապետ Հասան Շիլդաքը: Վիրավորներից չորսի վիճակը միջին ծանրության է:
Ըստ նահանգապետի՝ հարձակվողը նույն ուսումնական հաստատության նախկին ուսանողն էր՝ ծնված 2007 թվականին: Նա ինքնասպան է եղել, երբ ոստիկանությունը փորձել է նրան ձերբակալել:

